Հուլիսի 21-ին, ժամը 09։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում նռնակ է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: