Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կամավորների են հավաքագրում արտակարգ իրավիճակներում ԱՄՆ քաղաքացիներին հայտնաբերելու, էվակուացնելու ու վնասվածքների մասին հաղորդումներ տալու համար։
Համայնքային կապի կամավորից պահանջվում է հասանելի դարձնել ԱՄՆ քաղաքացիների համար վարչական տեղեկատվությունները, ինֆորմացիա տրամադրել նաև նրանց թաղամասերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, արտակարգ իրավիճակներում օգնել անհետ կորած ամերիկացիներին կամ այցելել ԱՄՆ քաղաքացիերին բանտում, հիվանդանոցում և այլն։
Կամավորների աշխատանքի մեջ ներառվում են հետևյալ կետերը.
Համայնքային կամավորների տարածքում բնակվող ԱՄՆ քաղաքացիների հեռախոսահամարների և հասցեների (ներառյալ էլփոստի հասցեների) ցուցակի պատրաստում, թարմացում և պահպանում:
Աջակցել ԱՄՆ դեսպանատան Ամերիկայի քաղաքացիների սպասարկման բաժնին հավաքման վայրերի և շարժման ուղիների ընտրության հարցում:
Կամավորները կարող են նաև կատարել որոշ գործառույթներ դեսպանատան անունից՝ օգնելու դժվարության մեջ գտնվող ամերիկացիներին:
Օրինակ, եթե հյուպատոսական բաժինը հաղորդում է ստանում, որ մի ամերիկացի վիրավորվել է մայրաքաղաքից հեռու, ապա հյուպատոսական բաժինը կարող է խնդրել տարածքում գտնվող կամավորին այցելել հիվանդանոցում գտնվող վիրավորին և զեկուցել նրա վիճակի մասին:
Դեսպանությունից հայտնում են, որ իրենք փնտրում են լրացուցիչ Համայնքային կապի կամավորներ հետևյալ ոլորտներում.
ԵՐԵՎԱՆ
Մարիոթ հյուրանոց
QSI
Արաբկիր
Էրեբունի/Շենգավիթ/Նուբարաշեն
Քանաքեռ-Զեյթուն/Ավան
Կենտրոն Հյուսիսարևմտյան
Կենտրոն Հարավարևելյան
Մալաթիա-Սեբաստիա
Նոր Նորք
ՄԱՐԶԵՐ
Արագածոտն
Արարատ
Արմավիր
Գեղարքունիք
Ջերմուկ
Կոտայք
Լոռի
Շիրակ
Սյունիք
Տավուշ
Վայոց ձոր