Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում կավելանան փոքր աղբամանների թիվը։
«Հարգելիներս, վերջերս շատ էիք ասում, որ փոքր աղբմանաները քիչ են տեղադրված քաղաքում: Տեղեկացնեմ,որ շուտով քանակը կավելանա, քանի որ մոտ օրերս կհայտարարվի մրցույթ 1000 նոր աղբամանի գնման համար: Նոր աղբամանները նախատեսված է տեղադրել կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 19-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարեց փոքր տոպրակներ տեղադրել բոլոր աղբամաններում։