Սպանություն Դավիթաշենում. ոստիկանություն

Հուլիսի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ քաղաքացի է գետնին ընկած:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ժամը 14.50-ին հիվանդանոցից է հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 49-ամյա տղամարդ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին հիվանդանոց տեղափոխված տղամարդուն կտրող-ծակող գործիքով խփել են Դավիթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի մոտ:

Ժամը 15.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 49-ամյա Գագիկ Խաչատրյանը մահացել է:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու Մաշտոցի քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Դավիթաշենի 2-րդ թաղամասի 60-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել