Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել

Հուլիսի 15-ին ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները, համագործակցելով Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանների հետ, բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Այս մասին հյատնում են ոստիկանությունից:

Հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումներ, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա և այլն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել