«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից դժգոհում են բազմաթիվ քաղաքացիներ. ահազանգ

«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից դժգոհում են բազմաթիվ քաղաքացիներ: Մասնավորապես՝ Iravaban.net-ին ահազանգել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի բնակիչներից:

Նշում են, որ վերջին երկու  շաբաթվա ընթացքում մի քանի անգամ գիշերվա ժամերին ջրամատակարարման անջատումներ են լինում, առանց նախապես տեղեկացնելու բնակիչներին` ինչը ամառվա այս շոգ օրերին լուրջ անհանգստություններ է պատճառում քաղաքացիներին:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև Գորիսի համայնքապետարանը, որում նշվում է, որ ընկերությունը գրեթե ամեն օր՝ առանց զգուշացման, կատարում է ջրանջատումներ. «Բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում ենք հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում՝ համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել