Ճանապարհի նորոգման պատճառով 20։00-ից երեք օրով դադարեցվելու է Սևանից դեպի Երևան երթևեկությունը

Հուլիսի 13-ից հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է Սեւանից դեպի Երեւան ուղղությամբ երթեւեկությունը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 եւ կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին ց իրականացնելու նպատակով հուլիսի 13-ից մինչեւ հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթեւեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սեւանից դեպի Երեւան ուղղությամբ։

Երթեւեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երեւան այլընտրանքային երթուղով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել