Նիկոլն այսօր Ալիևին զեկուցելու նյութ ունի. Գեղամ Մանուկյան

Նիկոլն այսօր Ալիևին զեկուցելու նյութ ունի. Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան։

«Նրա անազատության մեջ մնալու մեկ պատճառ կա՝ Արցախում, պաշտպանության ոլորտում շատ ակտիվ էր ու թշնամու աչքի փշերից մեկն էր, իսկ դատախազները, քննիչները, դատավորները մի օր փորձելու են արդարանալ, բայց նրանց լսող չի լինի, նրանք լուռ մտորելու վայրկյաններ են ունենալու անարգանքի պատի տակ ու ուշ է լինելու, իսկ այն ՔՊ-ական ուսխորհրդի նախագահի պատմությունն ու պատն առանձին է»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը դատարանը  երկարացրեց 15 օրով:«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքը դատարանը  երկարացրեց 15 օրով:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել