Արցախի ոստիկանության պարզաբանումը՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների մասին

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում գտնվող վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներն ունեն համապատասխան տեխանձնագիր և համարանիշները համապատասխանում են Վրաստանում գործող օրենսդրությանը:

Ի դեպ, վճարովի համակարգով հնարավոր է համարանիշի վրա գրել անուն ազգանուն կամ ցանկացած այլ հապավումներ:

Կարծիքները, որ դրանք կեղծ համարանիշներ են և կամ խախտում են ԱՀ օրենքները, չեն համապատասխանում իրականությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել