Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ. Արամ Անանյան

Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը պարզաբանել է, թե ինչու է չեղարկվել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը։ Նրա խոսքով՝ չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ:

«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա, մեր բոլոր ուղևորները կհասնեն այն վայրերը, որտեղ նախատեսել էին մեկնել»,- ասել է Արամ Անանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել