Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Ստեղծել հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների
ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»: