Հայաստանում խուճապային տեմպերով ինչ-որ խաչեր են ավելանում անընդհատ: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հանձնարարական եմ տվել, որպեսզի այդ գործընթացը մենք ուսումնասիրենք և գնահատական տանք: Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի թեմայի վրա, որի մասին մի քանի անգամ խոսել եմ: Քաղաքաշինությանը ուղղակի նայել, որ ով որտեղ ինչ ուզեց կառուցեց մեծագույն պրոբլեմ է»,-նշեց վարչապետը:
Նա ասաց, որ իրեն նախնական տեղեկություն է պետք, թե ինչպես է տեղի ունենում այդ պրոցեսը:
«Ես կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում: Շատ դեպքերում դրանք վարկաբեկում են, և՛ քրիստոնեությունը, և՛ հավատը, և՛ քաղաքաշինությունը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: