Քրեական պատասխանատվություն՝ ՄԻՊ-ին սպառնալու, նրա մասին արատավորող տեղեկություն հրապարակելու համար

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։

Փոփոխությունը կատարվել է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում, որը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«2. Պաշտպանին Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, Պաշտպանի նկատմամբ սպառնալիքը կամ նրա մասին արատավորող կամ նրա իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նրա գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը, ինչպես նաև Պաշտպանին վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել