Դանակահարություն Արարատ գյուղում․ ոստիկանություն

Հունիսի 24-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան հեմոպնևնոթորակս, ներքին արնահոսություն, հիպոոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Արարատ գյուղի բնակիչ, 59-ամյա տղամարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 23.30-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 45-ամյա համագյուղացին: Հունիսի 25-ին, ժամը 00.45-ին, նա Ավշար գյուղի գազալցակայանի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Նույն վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

45-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել