Իշխան Սաղաթելյանը հայտնեց «Դիմադրություն» շարժման օրակարգը

Ձեզ տեղեկացնեմ, որ ինչպես հայտարարել էինք, այս ընթացքում արդեն 4-5 մարզում հանձնախմբերը ձևավորվել են և մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվում. այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքն ամփոփելիս ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Արցախում ևս «Դիմադրություն» շարժման օջախներ կձևավորվեն: Սփյուռքում ևս այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Մենք երկու ֆիքսված օր ունենք, որը պահելու ենք. յուրաքանչյուր չորեքշաբթի օրը 19:30 տեղի է ունենում շաբաթվա հրատապ թեմայով քննարկում: Այդ հանդիպումները հնարավորություն են տալիս մեր քաղաքացիներին մեզ հետ շփվել, խոսել ու քննարկել: Իսկ ուրբաթ օրերին ունենալու ենք հանրահավաք»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ պետք է ամեն օր պատրաստ լինել հրատապ հանրահավաքների:

«Շաբաթվա ընթացքում կլինեն տարբեր ակցիաներ ու այցեր, որոնց մասին նախապես կտեղեկացնենք: Մեր երթերը, ակցիաներն ու հանրահավաքները շարունակվում են»,- ասաց նա և վստահեցրեց, որ շարժամն անդամները միասնական են ու պետք է հավատալ տարածվող սուտ լուրերին:

Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիս 1-ին ժամը՝ 19:30-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել