Հունիսի 9-ին՝ ժամը 00:30- ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նկատել են, որ կալանավորված Տիգրան Հովհաննիսյանը իրեն պատկանող սավանը կապել է պատուհանի ճաղավանդակից և փորձում է ինքնասպան լինել: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Վերջինս նշեց, որ Տիգրան Հովհաննիսյանը ցանկանում է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ և դրա համար է նման քայլի դիմել: