ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ հունիսի 21-ին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։ «Ձեր պաշտոնավարման 4 տարին եղել է բարդ և խնդիրներով լի։ Այս ժամանակահատվածը վստահաբար ձեր կենսագրության մեջ կարևոր փուլ կլինի։ Շնորհակալություն այն ամենի համար ինչ արել եք և փորձել եք անել»,-ասել է նախարարը։
Սանոսյանը շնորհավորել է Միհրան Խաչատրյանին՝ ընդգծելով, որ վերջինս հնաբանակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին և հույս է հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի շահ ՀՀ քաղավիացիայի։ «Ես շատ գոհ եմ Ձեր աշխատանքից, Ձեր հետևողականությունից, սրտացավությունից և կարծում եմ, որ հիմա պետք է էլ ավելի մեծ ջանքով, եռանդով ու ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատեք ու ղեկավարեք ոլորտը»,-ասել է նախարարը։
Տաթևիկ Ռևազյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին ՝ նշելով, որ հաջորդիվ էլ կփորձի իր հնարավորությունների սահմաններում աջակցել քաղավիացիայի կոմիտեին։
Միհրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ են հաղթահարել այն խնդիրները, մարտահրավերները, որոնք այսօր առկա են․«Ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք հաջողելու ենք։ Մեր թիմը պատրաստ է դրան»,-ասել է Խաչատրյանը։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/06/mihran-khachatryan-2-e1655830611926.jpg)
![Возможно, это изображение 5 человек, люди сидят, люди стоят и в помещении](https://scontent.fevn12-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/289582011_338262691824055_5830701152122262147_n.jpg?_nc_cat=108&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=RTEh1FCsceAAX8FwykL&tn=lpUJhlap2IP0ZvzO&_nc_ht=scontent.fevn12-1.fna&oh=00_AT_rww7up9Ze8WGuc3nqo-gSjIh8MQf6iWJO1xl44lyhog&oe=62B77347)