Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 15-ին, հայտարարեց, որ հունիսի 18-ին համապետական հանրահավաք կանեն Ֆրանսիայի հրապարակում։
«Այդ հանրահավաքին բոլոր ուղություններով ներկայացնելու ենք մեր պատկերացումները։ Հինգշաբթի օրը 19։30-ին ունենալու ենք իրազեկման երթ, այն կսկսվի Արաբկիրի եկեղեցու մոտից»,-նշեց նա։