Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները չեն ներկայացել Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպմանը

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է, որ 2022 թվականի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը Քննչական կոմիտեի նախագահի հետ:

Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ և փոխանցվել համապատասխան հրավեր:

«Տեղեկացնում ենք, որ ծրագրված հանդիպումը չի կայացել` զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների չներկայանալու պատճառով»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել