Մեր քայլերի ու գործողությունների մեջ կլինեն փոփոխություններ. Իշխան Սաղաթելյան

Այս շարժումը բացառապես հայկական ու համաժողովրդական է առանց որևէ դրսի երկրի աջակցության: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Եթե առաջնորդվենք իրենց մամուլի կեղծ տվյալներով, կարող ենք համարել, որ շատ սակավամարդ է, բայց իրականությունը դուք ամեն օր տեսնում եք: Օրինակ, երբ մենք առավոտյան հավաք ենք անում, մեր առջեև խնդիր դրված չէ բազմամարդ հանրհավաքով գնալ ու էդ ակցիան անել։ Բայց երբ կա հանրահավաք, կա երթ, դուք տեսնում եք, թե ինչ ծավալի մասնակցություն է ունենում մեր ժողովուրդը»:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրենք ակտիվ աշխատանքային քննարկումների մեջ են շարժմանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ։

«Հիմա ակտիվ քննարկումների մեջ ենք տարբեր ուժերի, անհատների հետ: Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու: Մեր բոլոր քննարկումները մի բանի շուրջ են՝ ինչպես անենք, որ շարժումն ավելի ընդլայնենք, նոր թափ տանք, շտկենք թերությունները և ավելի մեծ թափով գնանք առաջ:

Մենք գտնում ենք, որ ինչ մինչեւ հիմա արել ենք, եղել է շատ արդյունավետ, բայց նեւ նոր մարտավարության խնդիր ունենք: Հետեւաբար, հնարավոր են մեր գործողություններում լինեն փոփոխություններ»,-նշել է ԱԺ փոխխոսնակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել