Պետք է ապուշ լինել, որպեսզի չօգտվես այս հնարավորությունից. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մենք Ռուսաստանը համարում ենք եղբայրական երկիր մեզ համար, ռուսներին՝ եղբայրական ժողովուրդ, և դա չի նշանակում, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը և այլ երկրներ մեզ համար թշնամիններ են։ Ընդհանրապես, միայն մենք և հրեաներն ունենք նման հնարավորություն՝ ունենալով սփյուռք ամբողջ աշխարհում, լավ հարաբերությունների մեջ լինել շատ երկրների հետ, նույնիսկ նրանց հետ, որոնք վատ հարաբերություններ ունեն միմյանց հետ։ Պետք է ապուշ լինել, որպեսզի չօգտվես այս հնարավորությունից։

Նրանք, ովքեր ատում են մի երկիր և փորձում են այն ներկայացնել որպես սեր մյուսին, կամ այլասերված են, կամ այլ երկրների շահեր են սպասարկում»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել