Հունիսի 3-ը ամենացավոտ օրերից մեկն է լինելու՝ նոյեմբերի 9-ից հետո. Արամ Վարդևանյան

Մենք այն սերունցքն ենք, որը պահելու է Հայաստանը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, հարնահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Հունիսի 3-ը ամենացավոտ օրերից մեկն է լինելու՝ նոյեմբերի 9-ից հետո, որովհետև այդ օրը ոստիկանության բարբարոսություններով թուրքերն էին հպարտանում: Մենք ասում ենք, որ մարդ, կին տարեց, երեխա ծեծողը ոչ թե ոստիկան է, այլ հանցագործ: Ըստ օրենսդրության հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածի համաձայն ոստիկանը պարտավոր է աջակցել խաղաղ հավաքին: Երբ Պռոշյան-Դեմիրճյան հատվախում ոստիկանական սադրանք է լինում, դրա մեղավորը միայն ոստիկանն է:

Մեր խնդիրներից մեկն էլ այն է եղել, որ մարդուն ձերբակալել են ոստիկանի ցուցմունքի հիման վրա: Մի ոստիկան, որը եղել է օրինակ՝ Ֆրանսիայի հրապարակում գնում է ցուցմունք գրում, որ տեսել է Դեմիրճյանի փողոցում ոստիկանի էր խփում: Այս խնդիրը նախկինում էլ է եղել: Հիմա հարց. ո՞վ է ավելի նախկին: Օրվա իշխանությունից ավելի նախկին չկա»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել