Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Հունիսի 3-ին քաղաքացիների քար նետելու և ոստիկանության վայրագությունների մասին

Հունիսի 3-ին ոստիկանության ներքին զորքերն առանց օրենքով սահմանված գրավոր հատուկ հրամանի ցուցարարների նկատմամբ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կիրառեց հատուկ միջոցներ, որոնցից էին նաև ժամկետանց «Սվիրել» տեսակի ձայնալուսային արկերը: Կիրառման անթույլատրելիության մասին դեռ պիտի քննություն կատարվի և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց դա հնարավոր կդառնա միայն Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո:

Ոստիկանությունը փորձեց այդ ապօրինությունն արդարացնել նրանով, թե իբր ցուցարարների կողմից քարեր են նետվել ոստիկանության ծառայողների վրա: Դրան հաջորդեց իշխանության բոլոր ապօրինությունները արդարացնելու մեծ փորձ ունեցող Դանիել Իոանիսյանի գրառումը, թե իբր գլխին քարերից ստացած վնասվածքներով 20 ոստիկան է տռղափոխվել հիվանդանոցներ:

Հետագայում, նաև իմ կողմից հրապարակած բազմաթիվ տեսանյութերով, ապացուցվեց, որ ոստիկանության ծառայողների բոլոր վնասվածքները եղել են նույն ոստիկանության կողմից կիրառված ժամկետանց արկերի բեկորների հետևանք:

Իշխանությունը, այնուհետև, քրեական գործ հարուցեց այն առթիվ, թե իբր քաղաքացիները անկարգություններ են կատարել և վնասել են ոստիկաններին:

Ամբողջ այդ բախումների ընթացքը տասնյակ լրատվամիջոցների ուղիղ եթերներուն է եղել, տասնյակն էլ անդադար նկարահանել են: Ամբողջ ընթացքը նկարահանվել է նաև ոստիկանության և ԱԱԾ հատուկ ծառայողների կողմից: Եվ՝

Ուշադրություն

պարզվում է չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի: Ի հակառակ դրա՝ տասնյակ տեսանյութեր կան, թե ոտիկանությունն ինչպես է մարդկանց նկատմամբ ֆիզիկական բիրտ ուժ կիրառում հաճախ անցնելով նույնիսկ թշնամանքի:

Իշխանափոխությունն անխուսափելի է, որից հետո պետք է հատ-հատ քրեադատավարական ընթացակարգով գնահատականներ տրվեն յուրաքաչնյուր ոստիկանի ապօրինի գործողությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել