Ի՞նչ է նախատեսում Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածը

Մտքի, խղճի և կրոնի ազատություն
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

Այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն: Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների: 9-րդ հոդվածը ներառում է անձին հիմնական համոզմունքների համակարգի և ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով դրանք արտահայտելու իրավունքի պաշտպանությունը: Պետական մարմինները պետք է չկատարեն այնպիսի գործողություններ, որոնք միջամտում են մտքի, խղճի ևկրոնի ազատության իրականացմանը, այլև պետք է որոշակի պայմաններում միջոցներ ձեռնարկեն այդ իրավունքները պահպանելու և պաշտպանելու հանար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել