Մեր անչափահաս ընկերները թողել են իրենց ընկերներին, դասերը, բակային խաղերը, այս օրհասական պահին վեր են գնահատել հայրենիքը․ Արև Մանուկյան

Եկել ենք, որ պաշտպանենք նրանց․ այս մասին ասաց «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի անդամ Արև Մանուկյանը, ով ընկերների հետ այսօր՝ ապրիլի 29-ին, եկել էր Գլխավոր դատախազության մոտ, որտեղ բողոքի ակցիա էին իրականացնում զոհված զինծառայողների ծնողները։

Նրա խոսքով իրենք ի աջակցություն ծնողների են եկել։ «Մենք եկել ենք նրանց հետ լինելու և բոլոր երիտասարդները այդպես են կարծում, որ ծնողներին որևէ մեկը ոչինչ չի կարող ասել, և եթե հանկարծ որևէ  ոստիկան փորձվի ինչ-որ բռնի գործողություն իրականացնել, համոզված եղեք, որ մենք այստեղ կանգնած ենք և այդպիսի ոստիկանները շատ կփոշմանեն։

Նշենք, որ նրանց շարքերում անչափահասներ կան ու երբեմն քննադատության են ենթարկվում նրա համար, որ դպրոցը թողել են ու եկել հավաքների։

«Մենք յուրաքանչյուրս ինչ-որ բան թողել ենք ու եկել և մեր անչափահաս ընկերները նույնպես իրենց դասերն են թողել, իրենց ընկերներին են թողել, ինչու չէ՝ բակային խաղերն են թողել, բայց ամենակարևորն այն է, որ նրանք այս օրհասական պահին վեր են գնահատել հայրենիքը։ Սա նրանց ընտրությունն է, մենք չենք կարող չստիպել նրանց մեզ հետ պայքարի չգալ, թեև անչափահաս են, բայց հավատացեք, որ նույն ոգով, մարտականությամբ լցված են ու իրենց կամքը շատ ուժեղ է։ Մենք կարծում ենք, որ հայրենասիրությունը դաստիարակեն մայրական կաթի հետ»,-ասաց նա։

Արև Մանուկյանը նշեց, որ իրենց խումբը ձևավորվել է շուրջ 1․5 տարի առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել