Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում, հարցն առաջիկա օրերի ընթացքում կփորձենք լուծել. հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հարգելի հետևորդներ,

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia) ստեղծվել և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլատվությունները, ուստի, Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։ Հարցն առաջիկա օրերի ընթացքում կփորձենք լուծել, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Մինչ այդ հայցելով ձեր ներողամտությունը՝ խնդրում ենք հետևել Պաշտպանի պաշտոնական կայքի թարմացումներին»,- նշված է հայտարարության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել