Նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ»: