Կառավարությունն իր հերթական նիստում կքննարկի Երևան քաղաքի Նորք-Մարաշ համայնքի, Նորքի 11-րդ փողոցի թիվ 62 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 147 քառ.մետր մակերեսով և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ թիվ 14 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 102.2 քառ.մետր մակերեսով տարածքները հետ վերցնել համապատասխանաբար «Երևանի թիվ 157 միջնակարգ դպրոց» և «Երևանի թիվ 37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից և 10-ը տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր: Ըստ որոնց՝
- «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից 15-օրյա ժամկետում
- Նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման
- Պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
Իրավաբան.net