Երկրապահներին 10-ը տարի ժամկետով անհատույց տարածք կհատկացվի

Կառավարությունն իր հերթական նիստում կքննարկի Երևան քաղաքի Նորք-Մարաշ համայնքի, Նորքի 11-րդ փողոցի թիվ 62 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 147 քառ.մետր մակերեսով և Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Քանաքեռ ՀԷԿ թիվ 14 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 102.2 քառ.մետր մակերեսով տարածքները հետ վերցնել համապատասխանաբար «Երևանի թիվ 157 միջնակարգ դպրոց» և «Երևանի թիվ 37 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններից և 10-ը տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը՝  իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր: Ըստ որոնց՝

  1. «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից 15-օրյա ժամկետում
  2. Նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերը ենթակա են լուծման
  3. Պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել