Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմքերը

Տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե`

ա) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է ոչ սթափ վիճակում.

բ) վարորդը զրկված է տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից.

գ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց տվյալ կարգի տրանսպորտային միջոցվարելու իրավունքի.

դ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է` իր մոտ չունենալով վարորդական իրավունքիվկայական.

ե) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ կամ ուժը կորցրած վարորդական իրավունքիվկայականով.

զ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց վարորդական վկայականում նշվածփաստաթղթերի կամ պարագաների.

է) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ հաշվառման վկայագրով կամ առանցհաշվառման վկայագրի.

ը) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտինչհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում`նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների.

թ) վարորդը տրանսպորտային միջոցը վարում է առանց օրենսդրությամբ սահմանվածփաստաթղթերի.

ժ) տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցի ներսում գտնվող անձը գտնվում էհետախուզման մեջ, կամ կան հիմնավոր կասկածներ, որ տրանսպորտային միջոցով կատարվել էհանցագործություն, կամ դրա մեջ գտնվում են հանցագործություն նախապատրաստող, կատարող կամկատարած անձինք.

ժա) տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկականզննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամհաշվառման կտրոնը.

ժբ) տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է.

ժգ) տրանսպորտային միջոցը պատճառ է դարձել այնպիսի ճանապարհատրանսպորտայինպատահարի առաջացման համար, որի հետևանքով մարդու կյանքին կամ առողջությանը պատճառվելէ վնաս, կամ այդպիսի պատահարի մասնակիցն է.
ժդ) սահմանված կարգով մուծված չէ այլ պետություններում հաշվառված, ինչպես նաև ծանրաքաշև (կամ) մեծ եզրաչափերով (բեռով կամ առանց բեռի) տրանսպորտային միջոցներով ՀայաստանիՀանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համարնախատեսված ճանապարհային վճարը.

ժե) տրանսպորտային միջոցն առանց համապատասխան թույլտվության կահավորված է առկայծողփարոսիկներով և (կամ) հատուկ ձայնային ազդանշաններով, կամ տրանսպորտային միջոցի թափքիարտաքին մակերևույթի վրա առանց համապատասխան թույլտվության փակցված ենգունագծապատկերներ, գրառումներ և այլ նշումներ, կամ դրանք չեն համապատասխանումօրենսդրության կամ ստանդարտների պահանջներին.

ժզ) տրանսպորտային միջոցը կահավորված է կեղծված, փոփոխված (ջնջված) համարներ ունեցողագրեգատներով կամ հանգույցներով.

ժէ) բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը,կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպեսնաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում ենվերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններինհարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:

Շահագործումն արգելվում է նաև այն ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների,կցորդների, մոտոցիկլերի, մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների և այլ ինքնագնացմեքենաների, որոնց տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանումՀայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցներիշահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին:

Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելվածտեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդըտեղում չէ կամ հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կաննոնների խախտումը:

Նշված հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տրանսպորտային միջոցի հետախուզում հայտարարում են ոստիկանության պետը (տեղակալները) կամ ոստիկանության պետի լիազորածպաշտոնատար անձինք:

Տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ տրանսպորտայինմիջոցով կատարվել է իրավախախտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել