Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2022 թվականի փետրվարի 8-ին, 9-ին և 10-ին ժամը 10։00-ին` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում։