Վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ. իրավիճակը՝ ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել