Ապշելու բան է. գերությունից վերադարձած անձանց դիմավորում են ՌԴ դեսպանը և ռուս այլ պաշտոնյաներ, իսկ ՀՀ-ից որևէ ներկայացուցիչ ներկա չէ․ Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապշելու բան է․ Ադրբեջանական գերությունից վերադարձած թվով 5 անձանց Երևանում դիմավորում է ՀՀ-ում ՌԴ դեսպանը և այլ ռուս պաշտոնյաներ, իսկ ՀՀ-ից որևէ իրավասու մարմնի ներկայացուցիչ ներկա չէ։

Իսկապես որ տարօրինակ է։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, ամբողջությամբ դուրս է մղված Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության կարգավորման գործընթացից, և ամեն ինչ մեր փոխարեն որոշում են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինները։

ՀՀ իշխանությունները որևէ բացատրություն ունե՞ն այս հանգամանքի վերաբերյալ, թե՞ մենք կարող ենք հասկանալ այնպես, որ մեր փոխարեն մեր հարցերով զբաղվում են ուրիշները․․․»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել