Անհիմն հարստացում է այն իրավիճակը, երբ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը):
Անհիմն հարստացած անձը պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի:
Անհիմն հարստացման իրավակարգավորիչ նորմերը կիրառվում են անկախ այն հանգամանքից անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Անհիմն հարստացման առարկա գույքը ձեռք բերողը պետք է տուժողին վերադարձնի բնեղենով:
Ձեռք բերողը տուժողի առջև պատասխանատվություն է կրում անհիմն հարստացման կամ խնայման առարկա գույքի ամեն մի, այդ թվում` նաև պատահական կորստի և պակասորդի կամ վատթարացման համար, այն բանից հետո, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր հարստացման անհիմն լինելու մասին:
Մինչև այդ պահը նա պատասխանատվություն է կրում միայն դիտավորության և կոպիտ անզգուշության դրսևորման դեպքերում: