Պետական սահմանների անխախտելիության սկզբունքը ձևավորվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության 1975թ. Եզրափակիչ ակտում, այն համարվում է եվրոպական պետությունների անվտանգության կարևորագույն հիմքերից մեկը:
Այսպես, սահմանների անխախտելիության սկզբունքն ամրագրեց «միմյանց բոլոր սահմանների, ինչպես նաև» Եվրոպայում բոլոր պետությունների սահմանների՝ անխախտելիությունը և «այժմ ու ապագայում այդ սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունից… ցանկացած մասնակից պետության ողջ տարածքի կամ դրա մի մասի բռնազավթմանն ու բռնագրավմանն ուղղված ցանկացած պահանջից կամ գործողությունից ձեռնպահ մնալու» մասնակից պետությունների պարտավորությունը:
Այն բովանդակում է հետևյալ տարրերը.
- գոյություն ունեցող սահմանների ճանաչումը` որպես միջազգային իրավունքին համապատասխան իրավաբանորեն ձևակերպված.
- ներկայում կամ ապագայում որևէ տարածքային հավակնություններից հրաժարվելը.
- այդ սահմանների նկատմամբ այլ ցանկացած ոտնձգություններից հրաժարվելը, ներառյալ ուժի սպառնալիքը կամ դրա գործադրումը: