Ո՞րն է պետական սահմանների անխախտելիության սկզբունքը

Պետական սահմանների անխախտելիության սկզբունքը ձևավորվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության 1975թ. Եզրափակիչ ակտում, այն համարվում է եվրոպական պետությունների անվտանգության կարևորագույն հիմքերից մեկը:

Այսպես, սահմանների անխախտելիության սկզբունքն ամրագրեց «միմյանց բոլոր սահմանների, ինչպես նաև» Եվրոպայում բոլոր պետությունների սահմանների՝ անխախտելիությունը և «այժմ ու ապագայում այդ սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունից… ցանկացած մասնակից պետության ողջ տարածքի կամ դրա մի մասի բռնազավթմանն ու բռնագրավմանն ուղղված ցանկացած պահանջից կամ գործողությունից ձեռնպահ մնալու» մասնակից պետությունների պարտավորությունը:

Այն բովանդակում է հետևյալ տարրերը.

  • գոյություն ունեցող սահմանների ճանաչումը` որպես միջազգային իրավունքին համապատասխան իրավաբանորեն ձևակերպված.
  • ներկայում կամ ապագայում որևէ տարածքային հավակնություններից հրաժարվելը.
  • այդ սահմանների նկատմամբ այլ ցանկացած ոտնձգություններից հրաժարվելը, ներառյալ ուժի սպառնալիքը կամ դրա գործադրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել