Սոցիալական պաշտպանության համար պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել

2012թ. պետական բյուջեով նախատեսված` սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 307.3 մլրդ. դրամ: Այսինքն` պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 29.43 տոկոսը: Այս մասին նշվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջում:

ՀՀ 2012թ. պետական բյուջեի շրջանակներում նախարարության միջոցով ֆինանսավորվող 66 ծախսային ծրագրերի իրականացման համար նախատեսվել էր 60.1 մլրդ դրամ: Տարվա ընթացքում կատարվել են որոշ փոփոխություններ, ինչի հետևանքով նախարարության ճշտված բյուջեն կազմել է 55.6 մլրդ դրամ: Ըստ նախնական տվյալների` փաստացի ֆինանսավորումը կազմել է 54,6 մլրդ դրամ կամ ճշտված բյուջեի 98,1 տոկոսը: 2012թ. նախարարության համակարգի կազմակերպություններին մարդասիրական օգնության կարգով տրամադրվել են 175.2 մլն դրամի ֆինանսական և ապրանքանյութական արժեքներ:

Նշենք, որ ոլորտում իրականացվող քաղաքականությունն ապահովելու համար` 2012թ. նախարարութունը մշակել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել 20 օրենքի նախագիծ, որոնցից 15-ը ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է:

Աղբյուրը` Իրավաբան․net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել