Վթար Նոյեմբերյան-Բերդավան ճանապարհին. կա երկու զոհ, մեկ վիրավոր

Մայիսի 28-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ բախվել են«Ռովեր» մակնիշ (վարորդ Սմբատ Ղալթախչյան, ծնվ.1985թ.) և «Մերսեդես» մակնիշի (ՍամվելԶուրաբյան, ծնվ.1969թ.) ավտոմեքենաները, ինչից «Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևորԹաթուլ Դալլաքյանը (ծնվ.1983թ.) տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Զուրաբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Ժամը 20.16-ին հրշեջ – փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալթախչյանին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել