Նոր Նորքում այս գիշեր բուժելու են բույսերը․ փակ պահեք պատուհաններն ու պատշգամբների դռները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»-ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Նոր Նորք վարչական շրջանում բույսերի բուժումը շարունակվում է։ Այս գիշեր՝ ժամը 04։00-ից մինչև առավոտյան ժամը 07։00, աշխատանքներ կիրականացվեն Նելսոն Ստեփանյան և Մոլդովական փողոցներում։

Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել