«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է ԱԺ 12 մշտական հանձնաժողով ստեղծել

Ազգային ժողովը քննարկում է մշտական հանձնաժողովներ ստեղծելու հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծ՝ առաջարկելով ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝

  1. աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  2. առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  3. արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (10 անդամ),
  4. գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (9 անդամ),
  5. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  6. մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  7. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ),
  8. պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ),
  9. տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ),
  10. տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ),
  11. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ),
  12. ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (8 անդամ):

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայցրեց, որ հանձնաժողովներից երկուսը՝ առողջապահության հարցերի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ձևավորվում են նախորդ` 7-րդ գումարման ԱԺ-ում գործող առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

«Նախագծով առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել՝ նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաև այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար թվով տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենա մեկ տեղ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել