Ընտրատարածքների և ընտրատեղամասերի ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա

Ընտրատարածքը, կախված այն հանգամանքից, թե ինչպես է այն կազմված, կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ուստի համապատասխան տարածքն ընտրատարածքների բաժանելու հարցին տրվում է կարևոր քաղաքական նշանակություն: Ընտրողների հավասար ընտրական իրավունքի սկզբունքն ապահովելու նպատակով հանրապետությունում ընտրական տարածքները կազմավորվում են հնարավորին չափ հավասար թվով ընտրողներից:

Քվեարկությունը կազմակերպելու և քվերակության արդյունքներն ամփոփելու նպատակով կազմավերվում են ընտրական տեղամասեր` հերթական համարակալմամբ:

Ընտրական տեղամասերը քվեարկության կազմակերպման և անցկացման հիմնական օղակն են: Նրանք այն սկզբնական առաջնային օղակն են, որտեղ կազմակերպվող քվեարկության արդյունքների հիման վրա ձևավորվում են քվեարկության արդյունքները ողջ հանրապետությունում: Ամենափոքր պետությունում անգամ ընտրությունների կազմակերպումը, առանց տվյալ պետությունը որոշակի հիմքով ընտրական տեղամասերի բաժանելու, անհարին է, ինչպես քվեարկության կազմակերպման (բնականաբար նաև ընտրական իրավունքի իրականացման), այնպես էլ քվեարկության արդյուքնների ամփոփման առումով: Ուստի ՀՀ ողջ տարածքն առանձին ընտրական տեղամասերի բաժանելըն առաջին հերթին ընթացակարգային գործիք է ընդհանուր ընտրական իրավունքի ապաովման հարցում, քանի որ ընդհանուր ընտրական իրավունքն իր մեջ ներառում է ոչ միայն այդ իրավունքի ամրագրումը, այլ նաև այդ իրավունքի իրականացման արդյունավետ մեխանիզմների ամրագրումը: Ընտրական տեղամասերի առանձնահատուկ դերով է պայմանավորված նաև ընտրական տեղամասերի ձևավորման կարգի ու պայմանների մանրամասն կագավորման հանգամանքները:

Առանց ընտրական տեղամասային կենտրոններ ձևավորելու, ըստ էության անհնարին կլինի կազմակերպել քվեարկությունն ու քվեարկության արդյունքների ամփոփումը, հետևաբար նաև ողջ ընտրությունները: Տեղամասերը համարակալվում են հնարավորին շփոթություններից խուսափելու նպատակով:

Քվեարկության oրվանից առնվազն 45 oր առաջ զինվորական մաuերի ղեկավարները լիազոր մարմնի կամ նրա համապատաuխան տարածքային uտորաբաժանման ղեկավարին են ներկայացնում զինվորական մաuերում հաշվառված ընտրողների թիվը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի uահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության oրվանից առնվազն 45 oր առաջ, տեղամաuային կենտրոններ են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաuտատություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի uահմանած կարգով:

Որպես կանոն, ընտրական տեղամասերը կազմավորվում են ՀՀ-ում, և դրանք ունեն բացարձակապես տարածքային ընդգրկում: Այս կանոնից համապետական ընտրությունների ժամանակ բացառություն է արված կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում, որտեղ ԿԸՀ-ը սահմանված կարգով քվեակության օրանից առնվազն 45 օր առաջ ձևավորվում են տեղամասյին կենտրոններ:

Ընտրական տեղամաuն ընդգրկում է ոչ ավելի, քան 2000 ընտրող: Քվերակության օրը ընտրական տեղամսում փոքր ինչ մեծ թվով ընտրողների ընդգրկումը չպետք է դիտարկվի որպես խախտում` սահմանված թիվը կարող է փոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման դեպքում, բայց ոչ ավելի, քան մեկ տոկոսի չափով: Ընտրական տեղամաuը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:

Գործնականում տատանումը կարող է ավելի մեծ լինել, սակայն այն չպետք է այնքան մեծ լինի, որ խոչընդոտներ առաջացնի հանձնաժողովների բնականոն աշխատանքի և ընտրական իրավունքի իրականացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել