Վարդիթեր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծանոթանալով Ս.Ս.-ի հետ և տեղեկանալով, որ վերջինս որևէ ժառանգ չունի, բնակվում է կնոջ՝ Ե.Ս.-ի հետ, մտադրվել է վստահությունը չարաշահելու և խաբեության նրանց պատկանող բնակարանին տիրանալու մեջ։
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: