Մեղադրվում են այն բանի համար, որ անչափահասին շեղել են ճիշտ ուղուց

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմինե Հ.-ի , Ալինա Մ.-ի, Արամ Բ.-ի, Վահրամ Պ.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Արմինե Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2012թ. ապրիլի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում 17-ամյա երեխային՝ Սիրանուշ Ա.-ին ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ վերջինիս խորհուրդներ է տվել, իր հետ տարել Վանաձոր քաղաքի տարբեր շոգեբաղնիքներ, ծանոթացրել իրեն ծանոթ տղամարդկանց հետ, ինչի արդյունքում Սիրանուշը շահադիտական նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ և վաստակել գումար։

Ալինա Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, 2011թ. հոկտեմբերից մինչև 2012թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում 17 ամյա երեխային՝ Սիրանուշ Ա.-ին ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ վերջինիս խորհուրդներ է տվել, իր հետ տարել Վանաձոր քաղաքի տարբեր շոգեբաղնիքներ, ծանոթացրել իրեն ծանոթ տղամարդկանց հետ, ինչի արդյունքում Սիրանուշը շահադիտական նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել նրանց հետ և վաստակել գումար։

Արամ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու համար իր անձնական օգտագործման «Վազ 21012» մակնիշի 20-602 պետհամարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի շոգեբաղնիքներ տանելով` Սիրանուշին ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ իր մատուցած ծառայությունների համար յուրաքանչյուր անգամ վերցնելով 2000-ից 4000 դրամ։
Վահրամ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հոկտեմբերից մինչև 2012թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, իր անձնական օգտագործման «Մերսեդես բենց» մակնիշի 30-360 պետհամարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի շոգեբաղնիքներ տանելով` պոռնկությամբ զբաղվելուն ներգրավել է անչափահաս Սիրանուշ Ա.-ին՝ իր մատուցած ծառայությունների համար յուրաքանչյուր անգամ վերցնելով 2000-ից 4000 դրամ։
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մաիսն:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել