Ոստիկանության Էրեբունու բաժնում հայհոյանքնե՞ր է տվել ոստիկաններին

Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհնաուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Էրիկ Վ.-ի:

Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 08.01.2013թ. գտնվելով 2-րդ աստիճանի հարբածության վիճակում, ՀՀ Ոստիկանության Էրեբունու բաժնում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ տվել ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկա գտնվող ոստիկանների նկատմամբ

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստարագրություն չհեռանալու մաիսն:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել