Նախկինում դատվածություն չունեցող Գասպար Մ.-ին և Սուրեն Ա.-ին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ Գասպար Մ.-ը Սուրեն Ա.-ից առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Բացի այդ դարձյալ Սուրեն Ա.-ից Գասպար Մ.-ը ձեռք է բերել խոշոր չափի «Մարիխունա» տեսակի թմրամիջոց` մի մասը ապօրինի իրացնելու նպատակով, իսկ մի մասն էլ անձնական օգտագործման համար:
Ինչպես տեղեկացանք www.datalex.am կայքից, գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net