«Կան պայմանավորվածություններ, որոնք սպասում են, որ դառնան իրականություն: Ի վերջո հասկացեք կա արհեստավարժ գործունեություն, կան բաներ, որոնք պետք չի հրապարակային ասել: Ես գիտեմ այնքան, որքան որ դուք»,-այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
Նա ասաց, որ վստահ է՝ որևէ գյուղ թշնամու տիրապետության տակ չի անցնելու և զիջելու խնդիր գոյություն չունի:
Վահրամ Դումանյանը նշեց, որ կառավարության նիստի փակ մասում չի քննարկվել գաղտնի փաստաթղթի մասին հարց: