Մայիսի 8-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 20/Ա շենքում հրդեհ է:
Նշված շենքի թիվ 8 բնակարանի հրդեհը մարվելուց հետո օպերատիվ խումբը հյուրասենյակի վերջնամասի աջ պատի տակ գտնվող մահճակալի վրա հայտնաբերել է 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net