Արտացոլված է ջրամատակարարման նվազագույն տևողությունը․ «Վեոլիա Ջուրը» պարզաբանում է

Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական ժամանակացույցը՝ 2021 թ. մայիսի 1- 2021թ. սեպտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածի համար։

Թեմայի վերաբերյալ ընկերությունը պարզաբանում է տարածել՝ նշելով․

«Ընկերությունը հայտնում է, որ 2021թ. մայիսի 1-ից-2021թ. հոկտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման ժամանակացույցը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված նոր ժամանակացույցը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։ Դրանում արտացոլված է ջրամատակարարման ՆՎԱԶԱԳՈՒՅՆ տևողությունը, քանի որ իրականում բաժանորդների մի մասն ապահովվում է հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:

Ջրամատակարարման ժամանակացույցի հրապարակումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է։ Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել ժամանակացույցն առաջիկա ամիսների համար: Այն հրապարակվում է լրատվամիջոցներում, ընկերության www.veolia.am պաշտոնական կայքում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:

Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում այսօր բաժանորդների մեծ մասի ջրամատակարարումը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների ժամանակացույցի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել