Ֆրեյդն առաջարկու՞մ էր կոկաին իր հիվանդներին

1880 թ-ին այն դեպքում, երբ մարդն ուներ մրսածություն, խանգարված էր նյարդային համակարգը, գլխացավ և անքնություն, ապա թույլատրվում էր կոկաինի օգտագործումը:

Զիգմունդ Ֆրեյդն անգամ խորհուրդ էր տալիս իր «հիվանդներին» օգտագործել կոկաին՝ որպես դեղամիջոց: Վերջինիս նկատմամբ նա նույնպես անտարբեր չէր:

«Ներկայումս ֆիզիկական անձանց համար թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բացթողումը ֆիզիկական անձանց համար տեղի է ունենում միայն առողջապահության դեղատնային կազմակերպություններում՝ նրանց գործունեության նշված տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը և հավելում, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բժշկական նպատակներով բաց են թողնվում դեղատոմսերով, իսկ առողջապահության դեղատնային հիմնարկներին և կազմակերպություններին արգելվում է թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի բացթողումը՝ ավելի քան տասն օր առաջ դուրս գրված դեղատոմսով:

Հ.Գ.

Գիտնականները նշում են, որ կոկաինը սպանում է երեք անգամ ավելի շատ մարդ, քան մյուս անօրինական թմրանյութերը: Այն հանդիսանում է նաև կենտրոնական նյարդային համակարգի ակտիվացման ամենահզոր խթանը:

Հետազոտությունները ցույց է տվել, որ կոկաին օգտագործող անձանց կյանքի միջին տևողությունն է 4-30 տարի է:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել