Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 16-ին որոշում էր ստորագրել, որում ասվում էր․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Տերյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»։
Իրավաբան.net-ը ներկայացնում է Նարեկ Տերյանի կենսագրությունը։
Կրթություն
2002-2007թթ.` Մոսկվայի ֆինանսների և տնտեսագիտության ինստիտուտ, տնտեսագիտության և ֆինանսական կառավարման ֆակուլտետ, մասնագիտություն՝ ֆինանսներ և վարկեր
2007-2011թթ․՝ ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիա, ֆինանսների կառավարման ամբիոն
Աշխատանքային գործունեություն
2006-2010թթ․-«ՎՏԲ Գրուպ», գլխավոր մասնագետ, նախագծերի ղեկավար
2010-2012թթ․, 2015-2017թթ․- առևտրային բանկեր, մանրածախ բիզնեսի տնօրինության պետ, բիզնեսի զարգացման ղեկավար
2012-2015-«ՎՏԲ Գրուպ», գործադիր տնօրեն, կորպորատիվ վաճառքների տնօրինության պետի տեղակալ
2017-2018թթ․-Մոսկվայի շրջանի կառավարություն, խորհրդական
2018-2021թթ․-«Դիալոգ» խորհրդատվական ընկերություն, կառավարող գործընկեր
2021թ.-ի ապրիլի 16-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Անձնական տվյալներ
Ունի մեկ երեխա
Այլ տվյալներ
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին